Մեկնաբանություն-Երևան-Բաքու նոր լարվածություն՝ խաղաղության բանակցությունների շեմին
https://parstoday.ir/hy/news/armenia-i199382-Մեկնաբանություն_Երևան_Բաքու_նոր_լարվածություն_խաղաղության_բանակցությունների_շեմին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել,որում հայտարարել է,-«Ուրբաթ մայիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 4 վիրավոր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2023 12:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Երևան-Բաքու նոր լարվածություն՝ խաղաղության բանակցությունների շեմին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել,որում հայտարարել է,-«Ուրբաթ մայիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 4 վիրավոր»:

Ադրբեջանական և հայկական ուժերի միջև ռազմական  բախումները սրվել են այն պայմաններում, երբ նախատեսված է,  որ մայիսի 14-ին  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հանդիպում անցկացնեն Բրյուսելում և բանակցություններ վարեն  երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ:

Ավելի վաղ, չնայած ԱՄՆ-ի պնդմանը, թե առաջընթաց է գրանցվել Վաշինգտոնում տեղի ունեցած Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցություններում, Հայաստանի վարչապետը հերքել էր այս պնդումը և ասել. «Խաղաղության պայմանագրի  մշակման  և կողմերի դիրքորոշումների հարցում դեռևս կան բազմաթիվ տարաձայնություններ»։

Նա նաև ասել է.-«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հիմնական տարաձայնությունը ոչ միայն կապված է Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ,  այլ նաև ներառում է տարածքային և անվտանգային  երաշխիքներ»։

Սա այն դեպքում,երբ Ադրբեջանի Հանրապետությունը օտարների օգնությամբ և օտարներին անթիվ արտոնություններ տալով, մտադիր է բռնի ուժով Հայաստանի տարածքում իրականացնել պանթյուրքիստական ​​պահանջները, որոնց  նաև ձգտում  է Անկարան։   Ադրբեջանի Հանրապետության  նախագահը բազմիցս ընդգծել է. «Եթե Երևանի կառավարությունը չհամաձայնի Հայաստանի հարավային հատվածում միջանցք հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, Բաքուն բռնի ուժով կգրավի այդ հողերը»։

Եթե Երևանը համաձայնի Ադրբեջանի Հանրապետության այդ պահանջին, ապա այս երկրի կապն Իրանի հետ ամբողջությամբ կխզվի, և Հայաստանը կզրկվի հյուսիս-հարավ միջանցքին միանալու հնարավորությունից: Իրան-Հայաստան սահմանի արգելափակումը կնշանակի հարավկովկասյան այս երկրում անգործության ու աղքատության մակարդակի բարձրացում:  Այդ իսկ պատճառով Բաքվի և Անկարայի կառավարությունների ակնկալիքները տարածաշրջանում դժվար թե իրականանան։ Այդ կապակցությամբ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է. «Հայաստանի տարածքով անցնող ոչ մի միջանցքի շուրջ չի բանակցելու»։

«24 News»-ի հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կուպիրկինը նշել է. «Ռուսաստանի դիրքորոշումը բազմիցս հստակ  հայտարարվել է Ռուսաստանի փոխվարչապետ, և տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի կողմից,ով ասել է,-«Արտատարածքային միջանցքի մասին խոսք չի կարող լինել»:

Այս համատեքստում չպետք է անտեսել այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահը փորձում է Հայաստանի տարածքով Բաքուն Նախիջևանին կապող հաղորդակցության ուղին վերաբացելու հարցը կեղծ միջացքի անվան տակ պարտադրել տարածաշրջանի կառավարություններին ու ժողովուրդներին: Դա այն դեպքում ,երբ Հայաստանից բացի, տարածաշրջանի այլ երկրներ ևս իրենց անհամաձայնությունն են հայտնել Հայաստանի հարավային տարածքը Ադրբեջանի Հանրապետությանը տրամադրելու վերաբերյալ: Այս կապակցությամբ,  կարելի է կանխատեսել, որ ներկա գործընթացը շարունակվելով և  Բաքվի ու Անկարայի կառավարությունների ճնշումներով  ենթահող է պատրաստվում ղարաբաղյան երրորդ պատերազմի համար: Սակայն եթե մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում  «Ժողովրդական դաշինք»-ը հաղթի, դաշինքի միասնական թեկնածու՝ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է Իրանի  տարածքով  Թուրքիան կապել Կենտրոնական Ասիային և Չինաստանին  և նոր մետաքսի ճանապարհ հաստատել իր երկրի  և  Չինաստանի միջև։