Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
https://parstoday.ir/hy/news/armenia-i200164-Արևմուտքը_փորձում_է_միջամտել_Լեռնային_Ղարաբաղի_շուրջ_ստեղծված_իրավիճակին._Շոյգու
Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Այսօր Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2023 08:09 Asia/Tehran
  • Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Այսօր Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը», - ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Արեւմուտքի համար գլխավորը Ռուսաստանին դուրս մղելն է Հարավային Կովկասից, այլ ոչ թե տարածաշրջանի անվտանգությունն ու զարգացումը երկարաժամկետ հեռանկարում ապահովելը։

«Դրա օրինակը Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունն է, որում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում»,- նշել Է Շոյգուն։

Նա ընդգծել է, որ կարևոր է համարում շարունակել աշխատանքը տարածաշրջանում ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ։

Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

armeniasputnik.am