Արցախի նախագաը ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i200242-Արցախի_նախագաը_ստորագրել_է_հրամանագրեր_ռազմական_դրության_պայմաններում_կիրառվող_լրացուցիչ_սահմանափակումների_մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2023 14:45 Asia/Tehran
  • Արցախի նախագաը ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։

«Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

tert.am