Աշխարհաքաղաքական արկածախնդրություն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
(last modified Thu, 15 Jun 2023 07:05:30 GMT )
Հունիս 15, 2023 10:35 Asia/Tehran
  • Աշխարհաքաղաքական արկածախնդրություն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցով Բաքու մեկնած Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափել;ի է, հավելելով, որ շարունակլու է այդ ուղղությամբ իր ջանքերը:

Էրդողանն անսպասելի հայտարարություն է արել, նշելով, թե «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ: Նա նշել է. «Իրանի մոտեցումը վրդովեցնում է և՛ Ադրբեջանին և՛ Թուրքիային»։

Իրան օրաթերթը հրապարակել է այս կապակցությամբ հոդված, որում ասվում է. «Իրանի վերաբերյալ թուրք բարձրաստիճան պաշտոնյանի հայտարարությունը հնչում է մի իրավիճակում, երբ Իրանը ներկայացվում է որպես արգելք, որը Բաքվին թույլ չի տալիս առաջ տանել իր ծավալապաշտականբ քաղաքականությունը»:  

Էրդողանի հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ Թուրքիայի նախագահը բացահայտորեն աջակցում է Ադրբեջանի իշխանությունների որդեգրած՝ լարվածության քաղաքականությանը:

Սահմանային իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանը հետևում է ՀՀ Սյունիքի մարզի օկուպացման և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ու այն Թեհրանին և Երևանին պարտադրելու քաղաքականությանը: Եթե այս միջանցքն իրականություն դառնա, Իրան-Հայաստան ցամաքային կապը կկտրվի,  իսկ հյուսիսում և հյուսիս-արևմուտքում դեպի Եվրոպա արտահանման և ներմուծման Իրանի տարանցիկ ուղիները կհայտնվեն Ադրբեջանի  և Թուրքիայի վերահսկողության տակ։

Եթե Ադրբեջանն օկուպացնի Հայաստանի Սյունիքի մարզը, կփակվի նաև Իրանի մուտքը դեպի Վրաստան և Բաթումի նավահանգիստ և Իսլամական Հանրապետությունը կհայտնվի աշխարհաքաղաքական փակուղու մեջ։

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթներին, որը վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, ոչ թե Հայաստանի Սյունիք նահանգով միջանցք ստեղծելուն։

Իրանը մի քանի անգամ բարձր մակարդակով նախազգուշացրել է Ադրբեջանի այս քաղաքականության հետևանքների մասին: ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանի և Հայաստանի միջև կապը չպետք է վտանգվի, և հաղորդակցության ուղիները պետք է լինեն կառավարությունների վերահսկողության տակ»։ Իսկ Իրանի հյուսիսային սահմաններում անցկացված զորավարժություններն աջակցություն ին Իլհամ Ալիևի  որդեգրած քաղաքականության նկատմամ, ԻԻՀ կառավարության հայտարարած դիրքորոշմանը:

ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ հայտարարել է. «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը կհակազդի դրան, քանի որ այս սահմանը հազարավոր տարիների հաղորդակցության ճանապարհ է»։

Այս իրավիճակյում Անկարայի արտաքին քաղաքականության ուղին գծողները չպետք է մոռանան, որ Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում կարևոր և ազդեցիկ դերակատար, օգտվելով ամենաբարձր մակարդակի ուժային բաղադրիչներից, հնարավորություն ունի պահպանել իր սկզբունքային դիրքորոշումը: Կովկասյան տարածաշրջանի լարված վիճակը և  Էրդողանի  սխալ տեղն ահյնտեղ, կարող է վտանգել Իրանի և Թուրքիայի՝ երկու պատմական դաշնակիցների հարաբերություններին:

Մյուս կողմից, տարածաշրջանում Իրանի ռազմավարական դերը և ազդեցությունը, որ երկիրն ունեցել է հատկապես Կովկասում պատմական հակամարտությունների կարգավորման ժամանակ, փաստ է, որը չպետք է անտեսվի Բաքվում որոշում կայացնողների կողմից։

Իլհամ Ալիևը վերջին ամիսներին պաշտոնական և ոչ պաշտոնական ալիքներով ստացել է անհրաժեշտ հաղորդագրությունները Իրանի մոտեցման և վիճելի տարածքներում կարմիր գծերի վերաբերյալ, և  լավ գիտի, որ տարածաշրջանային նոր կարգի ձևավորման գործընթացում ձևավորվող  Թեհրան-Մոսկվա-Պեկին դաշինքի ստվերում արտարտարածաշրջանային ծավալապաշտության համար հնարավորություն չի լինի և դա թույլ չեն տան նաև խոշոր դաշինքները:

Հետևաբար Իլհամ Ալիևը պետք է վերանայի իր հայտարարությունը, թե «մեզ ոչ ոք չի կարող վախեցնել» և չփորձի Իսլամական Հանրապետության ուժը՝ իր անվտանգության գծերը պաշտպանելու հարցում։