ԵԽ բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
https://parstoday.ir/hy/news/armenia-i202610-ԵԽ_բարձր_մակարդակի_պատվիրակությունն_այցելել_է_Լաչինի_միջանցքի_սկզբնամաս
Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2023 15:44 Asia/Tehran
  • ԵԽ բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։

«Այցը հնարավորություն էր տեղում ավելի լավ հասկանալու իրավիճակը՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն և մարդասիրական լուրջ հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Չի կարելի հերքել, որ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը։ Ադրբեջանը պետք է ապահովի ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով ՝ կատարելով նաև Միջազգային դատարանի և ՄԻԵԴ վճիռները ու ԵԽԽՎ-ի վերջերս ընդունված նոր բանաձևը»,- գրել է Խաչատրյանը։

armenpress.am