Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i204638-Փոխվարչապետ_Մհեր_Գրիգորյանն_ընդունել_է_Իրանի_դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2023 15:51 Asia/Tehran
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով նման փորձառություն ունեցող դիվանագետի նշանակումը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձել առեւտրատնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Երկուստեք կարեւորվել է  օգոստոսի 10-ին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման եւ ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ փոխվարչապետի համանախագահությամբ գործող Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը եւ դրա շրջանակներում քննարկվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: