Երևանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ
Երևանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ:
Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Մեհդի Սոբհանիին՝ Հայաստանում ԻԻՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել Իրանի հետ տարբեր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու իր երկրի ցանկությունը։
Անդրադառնալով անցած շաբաթ երկու երկրների միջև էներգիայի փոխանակման համաձայնագրի ժամկետի երկարաձգման փաստաթղթի ստորագրմանը, Իրանի դեսպանը և Հայաստանի փոխվարչապետը նշել են, որ դա կնպաստի երկու երկրների միջև էներգիայի փոխանակման ծավալի մեծացմանը և երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության, ինչպես նաև տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի կատարման կարգավիճակի, երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության շուրջ։
Տարածաշրջանում հարևանների և բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն ԻԻՀ կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունն է:
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանն ունի 15 հարևան: Հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջային բոլոր կարողությունների ակտիվացումը հանգեցնում է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ինչը կարևոր է խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար: