Ինչու՞ է Հայաստանն Իրանի համար ավելին, քան պարզապես հարևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i204706-Ինչու_է_Հայաստանն_Իրանի_համար_ավելին_քան_պարզապես_հարևան
Իրանի համար Հայաստանն ավելին է, քան պարզապես հարևան, որովհետև երկու երկրների սերտ հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ առճակատումը և ընդհանուր շահերը Կովկասում, հանգեցրել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ձևավորմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2023 08:10 Asia/Tehran
  • Ինչու՞ է Հայաստանն Իրանի համար ավելին, քան պարզապես հարևան

Իրանի համար Հայաստանն ավելին է, քան պարզապես հարևան, որովհետև երկու երկրների սերտ հարաբերությունները միմյանց և Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ առճակատումը և ընդհանուր շահերը Կովկասում, հանգեցրել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ձևավորմանը։

Արդեն պարզ է, որ Ալիևն իր դաշնակիցների հետ ծրագրում է վերահսկել «Զանգեզուր-Լաչին» միջանցքը, որը Ասիան և Եվրոպան կապող հաղորդակցության մայրուղին է։ Զանգեզուրի շրջանը գտնվում է Հայաստանի արևելքում և ադրբեջանական բանակի նոր հարձակումների կիզակետում գտնվող Սյունիք նահանգում։ Սյունիքն արևելքից սահմանակից է Ադրբեջանի, արևմուտքից՝ Նախիջևանի, իսկ հարավից՝ Իրանի հետ։ Հայաստանն Իրանի հետ Սյունիքի մարզում ունի ընդամենը 44 կմ սահման։ Այդ ճանապաարհը նաև Հայաստանը միացնում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին։

Հայաստանի հարավը և «Զանգեզուր-Լաչին» միջանցքը ռազմավարական առանձնահատուկ նշանակություն ունեն ոչ միայն Բաքվի և Երևանի, այլև Իրանի համար։ Եթե Բաքուն վերահսկողություն սահմանի այս տարածաշրջանի նկատմամբ, Հայաստանի հետ Իրանի հաղորդակցության երթուղու մի մասը և արդյունքում ԵԱՏՄ-ի ու  Եվրոպայի հետ կապող ճանապարհները կհայտնվեն Ադրբեջանի և նրա դաշնակիցների ձեռքում։

Այս երթուղին իր հարեւանների և նույնիսկ եվրոպական երկրների հետ Իրանի արտաքին առևտրի և միլիոնավոր դոլարների ներհոսքի հնարավորությունն է: Ըստ էության, Բաքվի վերահսկողությունը Սյունիքի նկատմամբ, կարող է դառնալ Իրանի հյուսիսային սահմանին Իսրայելի ռազմական ներկայության հնարավորություն: Բացի այդ, Անկարային և Բաքվին թույլ կտա շրջանցելով Թեհրանին, տարանցման առումով առավելություն ունենալ։

Գիտակցելով խնդրի կարևորությունը՝ Թեհրանն անցած ամիսների ընթացքում առանձնահատուկ զգայունությամբ է հետևել երկու երկրների միջև տեղի ունեցող իրադարձություններին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժություններն Արաքս գետի ընդհանուր տարածքում և Հայաստանի Սյունիք նահանգի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսության  բացումը այս խնդրին Իրանի արձագանքներից են։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Իսրայելը, գիտակցելով Իրանի մտահոգությունները, մտադիր է Թեհրանին ներգրավել Հայաստանի հետ Ադրբեջանի պատերազմի մեջ՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար անհրաժեշտ պատրվակ ստանալու նպատակով:

Տեղեկացնում է ՝  tahlilbazaar.com  կայքն: