Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i205124-Քերոբյանը_իրանական_կողմի_հետ_քննարկել_է_Պարսից_ծոցից_Սև_ծով_բեռնափոխադրումների_հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2023 12:05 Asia/Tehran
  • Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։

Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներն էր քննարկել Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։