Հայաստանի և Տրինիդադ և Տոբագոյի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205278-Հայաստանի_և_Տրինիդադ_և_Տոբագոյի_միջև_հաստատվել_են_դիվանագիտական_հարաբերություններ
Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2023 14:18 Asia/Tehran
  • Հայաստանի և Տրինիդադ և Տոբագոյի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։

 Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրել են երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։

Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը։

Դեսպան Մարգարյանը շնորհավորել է Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցչին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 78-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով հաջողություն նախագահության ընթացքում։

armenpress.am