Սկսվել է արդյո՞ք ղարաբաղյան երրորդ պատերազմը
(last modified Tue, 19 Sep 2023 14:51:11 GMT )
Սեպտեմբեր 19, 2023 18:21 Asia/Tehran

Այսօր երեքշաբթի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, որ Խոջավանդի շրջանում ականի պայթյունից ոչնչացվել է այդ երկրի զորքերը տեղափոխող բեռնատարը, ինչի հետևանքով յոթ մարդ է սպանվել։ Մի քանի ժամ անց Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով ազդարարում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանադրության հիման վրա կարգերի վերահաստատման նպատակով «տեղական հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկը։

Ադրբեջանական բանակի հարձակման առաջին րոպեներին այս երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Աշաղի» գյուղում հայկական ուժերի էլեկտրոնային պատերազմի կայանի ոչնչացման մասին։ Բաքվին հարող լրատվամիջոցները՝ հրապարակելով պատկերներ, նաև պնդում էին, որ հրթիռային հարվածներով կարողացել են թիրախավորել Ղարաբաղում Ստեփանակերտի Տոր պաշտպանական համակարգը։ Տեղական որոշ աղբյուրներ հայտնում են հիբրիդային հարձակումների (հրթիռային և ԱԹՍ-ների) և տարածաշրջանում գտնվող գյուղերին լուրջ վնաս հասցնելու մասին։

Ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը կարող է նախերգանք լինել Հայաստանի Սյունիք մարզի վրա հարձակվելու և Իրանի սահմանների շեմին Զանգեզուրի միջանցքի նկատմամբ ինքնիշխանություն ձեռք բերելու Բաքվի հիմնական ծրագրերի համար։

Որոշ փորձագետներ գտնում են, որ Անկարան և Բաքուն, Թել Ավիվի աջակցությամբ, հաստատակամ են Զանգեզուրի միջանցքը բացելու հարցում և վերջին տարիներին փորձել են քաղաքական և անվտանգային հող նախապատրաստել այդ ծրագրի համար։ Մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, մերժելով տարածաշրջանային ցանկացած արկածախնդրություն, ընդգծում է ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման համար տարածաշրջանային երկխոսության մեխանիզմի ձևավորումը և Հարավային Կովկասում համատեղ տարանցիկ ուղիների ստեղծումը։ Դիվանագիտության լուծման տարբերակից հրաժարվելը, և Իրանի ու Հայաստանի միջև ընդհանուր սահմանին ռազմական ագրեսիա սկսելը դեմ է բարիդրացիության և միջազգային սահմանների նկատմամբ հարգանքի քաղաքականությանը, և կարող է լուրջ հետևանքներ ունենալ Բաքվի համար։