Վրաստանի նախազգուշացումը՝ Ղարաբաղում ճգնաժամի հետեւանքների կապակցությամբ
(last modified Wed, 27 Sep 2023 14:44:20 GMT )
Սեպտեմբեր 27, 2023 18:14 Asia/Tehran
  • Վրաստանի նախազգուշացումը՝ Ղարաբաղում ճգնաժամի հետեւանքների կապակցությամբ

Վրաստանի նախագահը զգուշացրել է Կովկասյան տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի հետևանքների կապակցությամբ:

Մտահոգություն հայտնելով տիրող լարվածությունները Կովկասյան տարածաշրջանի ապագայի վրա ազդելու կապակցությամբ , Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է.- «Անցած շաբաթ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները կփոխեն ողջ կովկասյան տարածաշրջանի ապագան»։

Վրաստանի նախագահը հավելել է. - «Թեև ուկրաինական պատերազմի պատճառով Կովկասում իրադարձությունների վրա ազդելու Ռուսաստանի կարողությունը նվազել է, սակայն Մոսկվան չի դադարեցրել իր ջանքերը»։

 Զուրաբիշվիլին Ղարաբաղում լարվածության և բռնության նոր փուլի մասին ասել է.- «Սա մարդկային դառը ողբերգություն է, և մենք հույս ունենք, որ մարդասիրական օգնություն կցուցաբերվի այս շրջանի բնակիչներին։ Չնայած շատ հայեր լքում են այս տարածաշրջանը»։

Վրաստանի նախագահն անդրադառնալով վերջին իրադարձությունները կանխելու համար Ռուսաստանից Հայաստանի ակնկալիքներին, հավելել է. -«Իմ կարծիքով, Ղարաբաղի իրադարձություններն ամբողջությամբ կփոխեն տարածաշրջանի ճակատագիրը»։