Փաշինյան․ Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի
https://parstoday.ir/hy/news/armenia-i207060-Փաշինյան_Հերիք_է_անդրադառնաք_Սյունիքին_Կապանին_և_այլ_վայրերի
Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2023 16:08 Asia/Tehran
  • Փաշինյան․ Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի

Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի։

Մենք արդեն տեսել ենք այդ հղումների ճակատագիրը։ Այս մասին հոկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի այն նկատառմանը, թե Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջափակված է թշնամի ուժերով, իսկ ջրի աղբյուրները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Մենք ապացուցել և հիմնավորել ենք Զանգեզուրի մոլիբդենային կոմբինատում կատարված  կողոպուտը։ Դուք գո՞հ եք, որ այդ կոպեկների համար հայտնվել եք այս դահլիճում  և հիստերիկա եք բարձրացրել»,- վրդովմունք հայտնեց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորների՝ տեղից հարձակումներին ի պատասխան, վարչապետը կոչ է արել «հանգստանալ և նման տոնով չխոսել իր հետ»։

news.am