Սամբոն համախմբում է մարզիկներին Երևանում. կայացավ ԱԱ-ի բացման պաշտոնական արարողությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i208968-Սամբոն_համախմբում_է_մարզիկներին_Երևանում._կայացավ_ԱԱ_ի_բացման_պաշտոնական_արարողությունը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 10, 2023 15:56 Asia/Tehran
  • Սամբոն համախմբում է մարզիկներին Երևանում. կայացավ ԱԱ-ի բացման  պաշտոնական արարողությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունը:

Բացման արարողությանը ներկա է  Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովն, ով առանձնացրեց՝ Երևանն առաջիկա օրերին իսկական սպորտային իրադարձության ականատես կլինի:

«Այս առաջնության համար աշխարհի տարբեր վայրերից այստեղ են եկել բազմաթիվ մարզիկներ, քանի որ ֆեդերացիայի համար այս տարին նաև հոբելյանական է: Այս առաջնությանը մասնակցում են աշխարհի 70-ից ավելի երկրի ներկայացուցիչներ»,-ասաց Շեստակովը:

Սամբոյի աշխարհի առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 12-ին: Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը: