Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով մեծացնել ռազմական ուժը և սահմանների պաշտպանության կարողւթյունը։
Հունաստանի բանակի համատեղ շտաբի նոյեմբերի 13-ի հայտարարության համաձայն, նոյեմբերի 6-10-ը Ատտիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ։
Վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը:
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանն իր օրակարգում է դրել պաշտպանական կարողության ամրապնդումը։
44-ամյա պատերազմում Ադրբեջանը գրավեց Ղարաբաղի որոշ շրջաններ։ Չնայած Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարի պայմանագրի կնքմանը, Բաքուն մեծացրեց իր ռազմական տեղաշարժերը Հայաստանի տարածքում՝ ձեռնարկելով սադրիչ գործողություններ, այդ թվում՝ փակելով Լաչինի միջանցքը և Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցքի ստեղծումը պահանջելով և վերջապես հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և բռնագրավեց Արցախը։
Նշենք, որ Հայաստանը վերջերս Ֆրանսիայից գնել է «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռային համակարգը՝ հզորացնելու իր հրթիռային պաշտպանական համակարգը։
Երևանի և Փարիզի միջև սպառազինությունների այս պայմանագրի ստորագրումն առաջացրել է Բաքվի զայրույթը։