Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ քննարկել է ՀԱՊԿ նիստն ու ընդունված որոշումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i209722-Բելառուսի_ԱԳ_նախարարը_Միրզոյանի_հետ_քննարկել_է_ՀԱՊԿ_նիստն_ու_ընդունված_որոշումները
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Նոյեմբեր 24, 2023 19:31 Asia/Tehran
  •  Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ քննարկել է ՀԱՊԿ նիստն ու ընդունված որոշումները

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք  Բելառուսի ԱԳՆ-ից։

«Ս.Ալեյնիկը Միրզոյանին է ներկայացրել Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցառումների արդյունքները և Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշումները:

Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, երկկողմ օրակարգի արդիական հարցերը։

Պայմանավորվել են այսուհետ ևս պահպանել փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ: