Բաքուն ապագայում հետամուտ է լինելու «Արևմտյան ադրբեջանցիների» Հայաստան վերադարձին.Ենի Մուսավաթ
Դեկտեմբեր 14, 2023 11:45 Asia/Tehran
Ադրբեջանի Հանրապետության նախագահին հարող ոչ պաշտոնական լրատվամիջոց` Ենի Մուսավաթն ընդգծել է. «Անկախ այն հանգամանքից, որ խաղաղության համաձայնագրում կներառվի թե չի ներառվի հայերի Ղարաբաղ եւ ազերիների Հայաստան վերադառնալու հարցը ,Բաքուն ապագայում հետամուտ է լինելու արեւմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձին»։
Ենի Մուսավաթը գրել է. «Քանի որ ի տարբերություն «Ղարաբաղի հայ ազգաբնակչության» իրավիճակի, արևմտյան ադրբեջանցիները միջազգային օրենքների համաձայն համարվում են փախստականներ և ունեն սեփականության իրավունք Հայաստանի տարածքում»։