Շառլ Միշելն անդրադարձել է Իլհամ Ալիևի խորամանկությանը
Եվրամիության խորհրդի նախագահն անուղղակիորեն հաստատել է,որ չնայած Իլհամ Ալիևն առերևույթ վերջերս հայտարարել է,թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, սակայն Բաքուն Նախիջեւան տանող երթուղին պահանջելու եւ հաղորդակցության ուղիները բացելու անվան տակ մտադիր է տիրանալ Հայաստանի տարածքի մի մասին և այդ նպատակը թաքցրել է խաղաղության համաձայնագրի և հաղորդակցության ուղիները բացելու քողի տակ։
«Ենի Սաբահ» թերթի փոխանցմամբ, Շառլ Միշելը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է,-«Թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ»։
Շառլ Միշելը, անդրադառնալով դիտարկմանը, թե ո՞րն է մտավախության հիմքը, որ արևմուտքից շարունակ զգուշացումներ են տրվում Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ:
«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը», - ասել է Միշելը։
«Բրյուսելը լավատես է, և շարունակում է նոր հանդիպում կազմակերպելու փորձերը, Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել»,նշել է Եվրամիության խորհրդի նախագահը։