Բաքուն հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը
https://parstoday.ir/hy/news/armenia-i210780-Բաքուն_հաստատել_է_հայ_ադրբեջանական_սահմանի_սահմանազատման_հարցերով_հանձնաժողովի_աշխատանքի_կանոնակարգը
Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական և հայկական հանձնաժողովների աշխատանքի և հանդիպումների կանոնակարգը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2023 13:29 Asia/Tehran
  • Բաքուն հաստատել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը

Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական և հայկական հանձնաժողովների աշխատանքի և հանդիպումների կանոնակարգը։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։

«Հաստատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը», - փաստաթղթից մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին նոյեմբերի 30-ին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: Կողմերը նախնական համաձայնեցրել էին սահմանազատման հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

Կողմերը պայմանավորվել էին սկսել  սահմանազատման հանձնաժողովների  համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության էին եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի կառավարությունը ևս հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։