Բանակցություններ են ընթանում Հայաստանում ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ․ Օվերչուկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i210832-Բանակցություններ_են_ընթանում_Հայաստանում_ատոմային_էներգաբլոկներ_կառուցելու_շուրջ_Օվերչուկ
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու հարցով հայկական և ռուսական կողմերը բանակցությունների մեջ են։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2023 12:51 Asia/Tehran
  • Բանակցություններ են ընթանում Հայաստանում ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ․ Օվերչուկ

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու հարցով հայկական և ռուսական կողմերը բանակցությունների մեջ են։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում չափազանց կարևոր թեմա է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը։

«Մենք շնորհակալ ենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշում կայացվեց, և որպես իրագործող սահմանվել է ռուսական ընկերությունը։ Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկներին, ապա դրա վերաբերյալ նույնպես բանակցություններ են ընթանում»,- ասաց Օվերչուկը։

https://www.armenpress.am/arm/news/1126330.html