Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում․ Բայրամով
Դեկտեմբեր 15, 2023 16:05 Asia/Tehran
Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով:
Բայրամովը համաժողովի մասնակիցներին պատմել է հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: