Թուրքիան կրկին հավակնում է միջնորդի դերին.
Դեկտեմբեր 16, 2023 07:56 Asia/Tehran
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, թե Վաշինգտոնը համաձայն է Անկարայի հետ այն հարցում, որ խաղաղությունը հնարավոր է: Հայ փորձագետներն այս լավատեսությունը չեն կիսում, հիշեցնելով ֆուտբոլային տապալված դիվանագիտությունը՝ պնդում են՝ Անկարան ոչ թե միջնորդ է, այլ կողմ։