Ֆրանսիայի առաջնորդները փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը․Ալիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i210888-Ֆրանսիայի_առաջնորդները_փորձում_են_ավելի_շատ_հայ_լինել_քան_իրենք_հայերը_Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը քննադատել է Ֆրանսիայի քաղաքական առաջնորդներին և ասել, որ նրանցից ոմանք փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2023 14:16 Asia/Tehran
  • Ֆրանսիայի առաջնորդները  փորձում են  ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը․Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը քննադատել է Ֆրանսիայի քաղաքական առաջնորդներին և ասել, որ նրանցից ոմանք փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը։

Բաքվում կայացած նիստում՝ նշելով, որ կլիմայական հարցերով գագաթնաժողովի հյուրընկալը Հայաստանի փոխարեն  Ադրբեջանն է լինելու, Ալիեւն ասել է,-«Որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում համակերպվել դրա հետ։ Այնուամենայնիվ միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP-29 համաժողովի անցկացումը  Բաքվում ևս մեկ անգամ վկայում է այդ մասին։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք էլ են ստիպված լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»։

Նշելով,որ Սեպտեմբերի 19-ին Ղարաբաղում իրականացված գործողությունից հետո,  որոշ արևմտյան երկրներ անհիմն մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին, Ալևն ասել է, -«Մեզ առաջադրված այս մեղադրանքները ոչ մի հիմք չունեն»։

Բաքվի և Փարիզի միջև լարվածությունը մեծացավ Հայաստանին զենք մատակարարելու մասին Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։ Իր հակահրթիռային պաշտպանության համակարգը հզորացնելու նպատակով Հայաստանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ  փոքր հեռահարության Mistral հրթիռներ գնելու մասին։