Ֆրանսիայի առաջնորդները փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը․Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը քննադատել է Ֆրանսիայի քաղաքական առաջնորդներին և ասել, որ նրանցից ոմանք փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը։
Բաքվում կայացած նիստում՝ նշելով, որ կլիմայական հարցերով գագաթնաժողովի հյուրընկալը Հայաստանի փոխարեն Ադրբեջանն է լինելու, Ալիեւն ասել է,-«Որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում համակերպվել դրա հետ։ Այնուամենայնիվ միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP-29 համաժողովի անցկացումը Բաքվում ևս մեկ անգամ վկայում է այդ մասին։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք էլ են ստիպված լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»։
Նշելով,որ Սեպտեմբերի 19-ին Ղարաբաղում իրականացված գործողությունից հետո, որոշ արևմտյան երկրներ անհիմն մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին, Ալևն ասել է, -«Մեզ առաջադրված այս մեղադրանքները ոչ մի հիմք չունեն»։
Բաքվի և Փարիզի միջև լարվածությունը մեծացավ Հայաստանին զենք մատակարարելու մասին Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։ Իր հակահրթիռային պաշտպանության համակարգը հզորացնելու նպատակով Հայաստանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ փոքր հեռահարության Mistral հրթիռներ գնելու մասին։