«Խաղաղության խաչմերուկ» նախագիծ․ Հյուսիս-Հարավ միջանցքի չորրորդ երթուղին Հայաստանից դեպի Իրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i210890-Խաղաղության_խաչմերուկ_նախագիծ_Հյուսիս_Հարավ_միջանցքի_չորրորդ_երթուղին_Հայաստանից_դեպի_Իրան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օրվերչուկը ողջունել է Հայաստանի վարչապետի առաջարկած ավտոճանապարհային և երկաթուղային ծրագիրը՝ ասելով, որ այս ծրագրի իրականացումը ֆինանսավորվելու է որպես Հյուսիս-Հարավ միջանցքի չորրորդ քայլ․ Ծրագիր, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանին և Արևելյան ու Հարավարևելյան Ասիայի այլ երկրներին՝ Իրանի և Պարսից ծոցի միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2023 14:39 Asia/Tehran
  • «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ․ Հյուսիս-Հարավ միջանցքի չորրորդ երթուղին Հայաստանից դեպի Իրան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օրվերչուկը ողջունել է Հայաստանի վարչապետի առաջարկած ավտոճանապարհային և երկաթուղային ծրագիրը՝ ասելով, որ այս ծրագրի իրականացումը ֆինանսավորվելու է որպես Հյուսիս-Հարավ միջանցքի չորրորդ քայլ․ Ծրագիր, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանին և Արևելյան ու Հարավարևելյան Ասիայի այլ երկրներին՝ Իրանի և Պարսից ծոցի միջոցով:

Ավելի վաղ հիշատակվում էին Կասպից ծովի արևելք արևմուտք ցամաքային ուղիները և այդ ջրային ավազանից ցամաքային-ջրային համկցված երթուղին, որպես հյուսիս-հարավ միջանցքի երեք երթուղիներ։

Երևանում կայացած՝ Ռուսաստանի և Հայաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստում Օվերրչուկը հավելել է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործումը․ նախագիծ, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ծրագիրն է՝ որպես Հարավային Կովկասում հաղորդակցությունների հնարավոր բացման ծրագրի բաղադրիչ։

Օվերրչուկը հայտարարել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով։

Ըստ այդ նախագծի՝ Երևանը պատրաստ է վերակառուցել իր երկաթուղային գծերը, որոնք կապում են ոչ միայն Ադրբեջանն ու  Նախիջևանը Հայաստանի հարավային տարածքի միջոցով, այլև ընդհանրապես հարավային շրջանները միմյանց։

Այդ նախագծի համաձայն՝ Հայաստանը կապվելու է Ադրբեջանի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան շրջանների և Նախիջևանի հետ, իսկ ապագայում հնարավորություն կտա Հայաստանին կապել Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Վրաստանի հետ, այլ խոսքով՝ այս նախագիծը միացնելու է Արևելքն ու Արևմուտքը՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով,  իսկ հյուսիսն ու հարավը՝ Պարսից ծոցից մինչև Սև ծովը։

Հյուսիս-Հարավ միջանցքը, որը 2000 թվականին Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի կամքի և վճռականության արդյունքն էր՝ բեռնափոխադրման միջանցք ստեղծելու համար, հաջորդ տարիներին այս տարանցիկ ճանապարհին միացան մի շարք այլ երկրներ։

Այս տարանցիկ ճանապարհին միանալու այդ երկրների դրդապատճառն այն էր, որ Հնդկաստանից Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ ապրանքներ ուղարկելու ընդհանուր երթուղիները, որոնք անցնում են Սուեզի ջրանցքով, ունեն մոտ 14500 կմ երկարություն, սակայն Իրանի միջանցքն այս ճանապարհով ընդամենը 7200 կիլոմետր է, և այս ներուժի օգտագործումը նվազեցնում է տարանցման ժամանակը 40 տոկոսով և տրանսպորտային ծախսերը 30 տոկոսով:

Ավելի վաղ երկու երկրների իշխանությունները հայտարարել էին, որ իրականացվում է Իրանի և Ռուսաստանի միջև նախկին փոխըմբռնման հուշագիրն  միջազգային չափանիշներով Ռաշթ-Աստարա երկաթուղային գծի վերաբերյալ։

Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան երթուղում, որն ընդգրկում է Ռուսաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանը, երկաթուղային առումով բացակայում է 162 կիլոմետր երկարությամբ՝ Ռաշթի և Աստարայի միջև օղակը, որը  Թեհրանի և Մոսկվայի միջև համաձայնագրի ստորագրմամբ և այս երկաթուղու կառուցմամբ Հարավային Ասիան գործնականում միանում է Հյուսիսային Եվրոպայի հետ՝ Սանկտ Պետերբուրգի և Պարսից ծոցի միջև երկաթուղային կապի միջոցով։