Մեկնաբանություն-Տպավորություններ՝ Փաշինյանի ամանորյա ուղերձից․ Թույլ Հայաստանը Ադրբեջանի հանդգնության դիմաց
Մինչ Ադրբեջանի նախագահն իր ամանորյա ուղերձում խոսել է երկաթե բռունցքի և Հայաստանին պատերազմի վերսկսմամբ սպառնալու մասին, Հայաստանի արևմտամետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի ամանորյա ուղերձում միայն հայտնել է հարևանների հետ հարաբերությունների խորացման մասին և փորձել է արդարացնել Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելը և այս շրջանից հայերի զանգվածային արտաքսումը։
Նիկոլ Փաշինյանը նաև Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության հիմնական գործոնն է համարել Ղարաբաղից հայերի զանգվածային վտարումը և Երևանի նահանջը՝ Բաքվի մաքսիմալիստական պահանջների դիմաց։
Բաքվի «Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն, և Ադրբեջանի նախագահին կից կենտրոնի փորձագետ՝ Էլխան Շահինօղլուն ասել է. «Փաշինյանն ուզում էր ասել, որ եթե պատերազմեր Ղարաբաղի համար, ապա կկորցներ Հայաստանը»։
Փաշինյանն իր ելույթում օգտագործել է «Մենք ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես միակ հնարավոր ճանապարհով, որը մեզ հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին» արտահայտությունը։ Տարածաշրջանի փորձագետներն ու անկախ քաղաքական շրջանակները նվաստացուցիչ են համարում Հայաստանի արևմտամետ վարչապետի վերջին հայտարարությունները,որոնք հնչել են թույլ դիրքից։
Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերից ընկալվում է,որ նա կարևորություն է տալիս խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը, սակայն մյուս կողմն այսպես է ընկալում, որ «Իլհամ Ալիևի կառավարության դիմաց Հայաստանի հանձնվելու քաղաքականությունը շարունակվում է»։
Կարելի է ասել, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը դեմ է Հայաստանի բազմաթիվ ազգայնական քաղաքական գործիչների և հայ ժողովրդի դիրքորոշումներին, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը, որդեգրելով արևմտամետ քաղաքականություն, փորձում է մերժելով Ռուսաստանին, Հայաստանը տանել դեպի ԱՄՆ և նրա արևմտյան դաշնակից երկրներ։ Պարզից էլ պարզ է, որ նման թույլ դիրքից խոսելը դիմացի կողմին ավելի հանդուգն կդարձնի և ավելի կվատթարացնի իրավիճակը Հայաստանի համար։
Ադրբեջանի նախագահի հնչած ամանորյա ուղերձից հետո, ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձը ցույց է տալիս, որ անզոր է արտաքին որևէ ագրեսիայի դեմ, և որ ռազմական տեղաշարժի դեպքում Հայաստանը կպարտվի։ Դա այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր, բայց հզոր խմբակցության կողմնակիցները նման կարծիք չունեն։ Հայաստանի նախկին քաղաքական գործիչներից շատերը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը համարում են Ջորջ Սորոսի ծրագրերի մի մասը, որոնք «Սորոսի հիմնադրամի» միջոցով պարտադրվում են Հայաստանի ղեկավար կազմին։
Սորոսի հիմնադրամը վերապատրաստելով բազմաթիվ հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, հինգ տարում կարողացել է չեղարկել նախորդ հայ քաղաքական գործիչների երեք տասնամյակների ավտորիտար քաղաքականությունը։ Փաստորեն, Հայաստանի վարչապետը առաջ քաշելով Ղարաբաղի օկուպացման հարցը և ընդունելով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը փորձել է մերժել Հայաստանի նախորդ կառավարությունների բոլոր քաղաքականությունները՝ սկսած 1980-ականներից և այս երկրի անկախացումից հետո: Ակնհայտ է, որ այս քաղաքականության որդեգրումը չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին և կարող է ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանի պետականությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Բաքվի և Երևանի ղեկավարների ելույթներն ամփոփելով կարելի է ասել, որ Հայաստանին Ադրբեջանի առջև թույլ ներկայացնելու քաղաքականության որդեգրումը, և Հայաստանի տարածքից Ռուսաստանի զորքերը դուրս բերելու համար Մոսկվայի նկատմամբ ավելի մեծ ճնշում գործադրելու քաղաքականությունը կասկածելի են և խորհելու տեղիք են տալիս։ Այդ իսկ պատճառով, չնայած այն հանգամանքին, որ ժողովուրդը հոգնել է շարունակվող պատերազմից և արյունահեղությունից, բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՀՀ ղեկավարման հաջորդ ժամկետում կարողանա մնալ քաղաքական իշխանական բուրգի գագաթին։