Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն
(last modified Thu, 25 Jan 2024 15:11:40 GMT )
Հունվար 25, 2024 18:41 Asia/Tehran
  • Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում այսօր հյուրընկալվել էին 2024թ. Հայաստանում Հայկական տիեզերական ֆորումի և Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) հետ համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի հայկական և ավստրիական կազմակերպչական թիմերի անդամները։

Այս մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից:

«Դեսպան Պապիկյանն իր խոսքում ուրախությամբ նշեց, որ Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն։ Ընդգծելով «AMADEE-24» սիմուլյացիայի գիտակրթական կարևոր նշանակությունը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ավստրիական տիեզերական ֆորումին Հայաստանը որպես հյուրընկալող երկիր ընտրելու համար:

Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF) Հայաստանն ընտրել է որպես հյուրընկալող երկիր` դեպի Մարս առաքելության մոդելավորման համար։ AMADEE24 վարժանքները կանցկացվեն 2024 թվականի մարտին։

Սիմուլյացիայի շրջանակում միջազգային անձնակազմը մեկ ամիս շարունակ կմարզվի ժայռոտ բարձրադիր սարահարթում, որը շատ առումներով նման է Մարսի վրա գտնվող սարահարթերին։ Սա կլինի OeWF-ի կողմից իրականացվող 14-րդ մոդելավորումը, որոնց ընթացքում տեխնոլոգիաներ են փորձարկվում ապագայում դեպի Մարս հետազոտական առաքելություն ուղարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

tert.am