Իրանից Մատենադարանին են տրամադրել երկլեզու երեք ձեռագիր. դրանք կուսումնասիրվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i213294-Իրանից_Մատենադարանին_են_տրամադրել_երկլեզու_երեք_ձեռագիր._դրանք_կուսումնասիրվեն
Հայ-իրանական գիտահետազոտական և հրատարակչական համագործակցությունն է քննարկվել Թեհրանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2024 07:58 Asia/Tehran
  • Իրանից Մատենադարանին են տրամադրել երկլեզու երեք ձեռագիր. դրանք կուսումնասիրվեն

Հայ-իրանական գիտահետազոտական և հրատարակչական համագործակցությունն է քննարկվել Թեհրանում։

 Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրան:  Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ, հայտնում են Մատենադարանից:

Քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:

Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք ձեռագիր, որոնք առաջիկա ամիսներին կուսումնասիրեն Մատենադարանի աշխատակիցները:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հրավերով՝ կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական դոկտոր Ակբար Իրանին կժամանի Հայաստան՝ մասնակցելու մարտի 21-22-ին Մատենադարանում կայանալիք «Պատկերի պոեզիան» միջազգային գիտաժողովին: