Դա հարված էր խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i213698-Դա_հարված_էր_խաղաղության_գործընթացին._Փաշինյանը_Ալիևի_հայտարարությունների_մասին
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հարված էր խաղաղության գործընթացին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2024 14:19 Asia/Tehran
  • Դա հարված էր խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հարված էր խաղաղության գործընթացին։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում:

Փաշինյանի խոսքով՝ այդ հարվածն առանձին վերցված գործընթաց չէ և դա սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելում հանդիման մերժումից և հետագա հանդիպումների մերժումներից:

Վարչապետը նշել է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են։   2023 թվականի վերջին հայկական կողմը կարծում էր, որ կողմերը շատ մոտ են պայմանագրի վերջնական տեքստի համաձայնեցմանը։

ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

armeniasputnik.am