Արտակ Բուդաղյանը նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատար
Փետրվար 14, 2024 09:06 Asia/Tehran
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արտակ Բուդաղյանը նշանակվել է հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահի հրամանագրի համար հիմք է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։