Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i214306-Հայաստանը_գործնականում_սառեցրել_է_իր_մասնակցությունը_ՀԱՊԿ_ում_Փաշինյան
Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 23, 2024 10:02 Asia/Tehran
  • Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Փաշինյան

Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։

France 24-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

«Դա բոլորովին այլ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանն անդրադառնալու առիթ չենք ունեցել»,- ասել է վարչապետը։