Ալիև․Մենք Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունենք
https://parstoday.ir/hy/news/armenia-i214592-Ալիև_Մենք_Հայաստանի_վրա_հարձակվելու_մտադրություն_չունենք
Նշելով, որ Հայաստանի վրա հարձակվելու Բաքվի մտադրության մասին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի պնդումը չի համապատասխանում իրականությանն Իլհամ ԱԼիևը հավելել է․ «Մենք նման մտադրություն չունենք»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2024 14:23 Asia/Tehran
  • Ալիև․Մենք Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունենք

Նշելով, որ Հայաստանի վրա հարձակվելու Բաքվի մտադրության մասին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի պնդումը չի համապատասխանում իրականությանն Իլհամ ԱԼիևը հավելել է․ «Մենք նման մտադրություն չունենք»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկարկի չափանիշները որոշ միաջզգային կառույցների, այդ թվում՝ Եվրամիության համար  վերածվել են սովորական երևույթի, հավելելով․ «Մենք հիասթափված ենք ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի անտեղին հայտարարություններից»։
Ալիևը նշել է․ «Նախ, նրա (Բորելի) հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Երկրորդ՝ Ադրբեջանը այդ հայտարարությունները համարում է Բաքվի հասցեին ուղղված սպառնալիքներ։ Որտեղի՞ց Բորելին այն տեղեկությունը, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Մենք նման ծրագիր չունենք»։
Ավելի վաղ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, պետք է սպասի սարսափելի հետևանքների։
Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է  հակաադրբեջանական քաղաքականություն որդեգրելու և «Ադրբեջանի չար կերպար ստեղծելու» մեջ։