Իրանի հարավ-արևմուտքում հատուկ համակրանք ունեն հայերի ու Հայաստանի հանդեպ. Իրանագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i214974-Իրանի_հարավ_արևմուտքում_հատուկ_համակրանք_ունեն_հայերի_ու_Հայաստանի_հանդեպ._Իրանագետ
Իրանի հարավ-արևմուտքում՝ հատկապես Դեզֆուլ քաղաքում, որտեղից սերում են բազմաթիվ նշանավոր և ազդեցիկ իրանցիներ, հատուկ համակրանք ունեն հայերի ու Հայաստանի հանդեպ։ Այս մասին գրում է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2024 08:03 Asia/Tehran
  • Իրանի հարավ-արևմուտքում հատուկ համակրանք ունեն հայերի ու Հայաստանի հանդեպ. Իրանագետ

Իրանի հարավ-արևմուտքում՝ հատկապես Դեզֆուլ քաղաքում, որտեղից սերում են բազմաթիվ նշանավոր և ազդեցիկ իրանցիներ, հատուկ համակրանք ունեն հայերի ու Հայաստանի հանդեպ։ Այս մասին գրում է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Երկու օրվա ընթացքում բազմաթիվ մտավորականներ և պարզապես սովորական դեզֆուլցիներ, իմանալով, որ Հայաստանից եմ, մոտենում և իրենց համակրանքն ու աջակցությունն էին հայտնում մեր դատին։

Ամենատպավորիչը, սակայն, նրանցից մեկի փիլիսոփայական խոսքերն էին Սասանյան Իրանի նշանավոր քաղաքներից մեկի,  Գունդի Շապուհի, հնավայրում՝ «Օսթադ», (պարսկերեն՝ «պրոֆեսոր, վարպետ»), հայերդ հանկարծ չհանձնվեք, որովհետև պատմությունը հաղթանակների և պարտությունների շարան է։ Եթե չես հանձնվում, հնարավորություն ես թողնում հետագա հաղթանակի։ Տեսե՛ք, ժամանակին մեզ հաղթել և մեր այս քաղաքը ավերել են, բայց հիմա մենք կրկին գերտերություն ենք, որովհետև չենք հանձնվել»,- նշել է նա: