Երևանի Կապույտ մզկիթում բացվել է Իրանի ձեռարվեստի և մշակութային արվեստի մշտական ցուցադրություն
Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կցորդությունը հայտարարել է, որ Երևանի Կապույտ մզկիթում բացվել է Իրանի ձեռարվեստի և մշակութային արվեստի մշտական ցուցադրություն։
Մշակույթի կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասված է․ «Հիմնվելով իրանական մշակույթն արտասահմանում ներկայացնելու ԻԻՀ 13-րդ կառավարության որդեգրած քաղաքականության վրա, Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կցորդության ջանքերով, Երևանի Կապույտ մզկիթում բացվել է Իրանի ձեռարվեստի և մշակութային արվեստի մշտական ցուցադրություն»։
Ցուցահանդեսում ներկայացված են Արևելյան Ատրպատականի և Իրանի այլ շրջանների արվեստագետների, ինչպես նաև Թավրիզի իսլամական արվեստի և երկրի այլ համալսարանների ուսանողների աշխատանքները։
Իրանական մշակույթով և արվեստով հետաքրքրվողները ցուցահանդես կարող են այցելել ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն։