Երևանի Կապույտ մզկիթում բացվել է Իրանի ձեռարվեստի և մշակութային արվեստի մշտական ցուցադրություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i215016-Երևանի_Կապույտ_մզկիթում_բացվել_է_Իրանի_ձեռարվեստի_և_մշակութային_արվեստի_մշտական_ցուցադրություն
Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կցորդությունը հայտարարել է, որ Երևանի Կապույտ մզկիթում բացվել է Իրանի ձեռարվեստի և մշակութային արվեստի մշտական ցուցադրություն։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 08, 2024 07:48 Asia/Tehran

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կցորդությունը հայտարարել է, որ Երևանի Կապույտ մզկիթում բացվել է Իրանի ձեռարվեստի և մշակութային արվեստի մշտական ցուցադրություն։

Մշակույթի կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասված է․ «Հիմնվելով իրանական մշակույթն արտասահմանում ներկայացնելու ԻԻՀ 13-րդ կառավարության որդեգրած քաղաքականության վրա, Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կցորդության ջանքերով, Երևանի Կապույտ մզկիթում բացվել է Իրանի ձեռարվեստի և մշակութային արվեստի մշտական ցուցադրություն»։

Ցուցահանդեսում ներկայացված են Արևելյան Ատրպատականի և Իրանի այլ շրջանների արվեստագետների, ինչպես նաև Թավրիզի իսլամական արվեստի և երկրի այլ համալսարանների ուսանողների աշխատանքները։

Իրանական մշակույթով և արվեստով հետաքրքրվողները ցուցահանդես կարող են այցելել ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն։