Իրանը ողջունում է դպրոցներում պարսկերեն ուսուցանելու՝ ՀՀ կառավարության որոշումը. դեսպան
Իրանը ողջունում է ՀՀ դպրոցներում պարսկերեն ուսուցանելու ՀՀ կառավարության որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նշենք, որ երեկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը:
«Պարսկերեն լեզուն հասարակական կապիտալ է երկրի համար։ Անձամբ հանդիպել եմ ԿԳՄՍ նախարարի հետ։ Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության այն որոշումը, որով Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզվի և ընդհանրապես հարևան երկրների լեզուների ուսուցում կանցկացվի»,–ասաց դեսպանը։