Ապրիլ 24, 2024 12:15 Asia/Tehran
  • ՀՀ–ն 21-րդ դարում էլ բախվեց հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Հայաստանը 21-րդ դարում էլ` 2020-2023 թվականներին բախվեց հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին, երբ 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։

Ընդգծվում է, որ չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։

«Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում»։