Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Ապրիլ 25, 2024 18:25 Asia/Tehran
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի սահմանազատումը գյուղերի խնդրից սկսելու առաջարկը եկել է Բաքվից: Դրա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը շեշտել է, որ այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել։
Նա, միաժամանակ, նշել է, որ երկու կողմն էլ այս հարցում կառուցողական մոտեցում ցուցաբերեց։