Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i21736-Հայաստանը_դարձել_է_ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեայի_փոխնախագահ
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) փակ քվեարկության միջոցով Հայաստանը ընտրվել է որպես Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2016 13:50 Asia/Tehran
  • Հայաստանը դարձել է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) փակ քվեարկության միջոցով Հայաստանը ընտրվել է որպես Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանից բացի, փոխնախագահ են դարձել ևս 20 երկիր:

Հայաստանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրների շարքից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ երկրների շարքում Արևմտյան Եվրոպայից ընտրվել են Բելգիան և Գերմանիան: 21 փոխնախագահների թվում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ: