Մայիս 25, 2024 18:33 Asia/Tehran

Հաղորդումներում նշվում է, որ Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Կիրանց գյուղի որոշ բնակիչներ, որոնց հողերը, բնակելի տներն ու գույքը, այդ թվում՝ խանութներն ու բենզալցակայանները պետք է հանձնվեն Բաքվի ռեժիմին՝ սահմանազատման գործընթացի պատճառով, այրում կամ ոչնչացնում են դրանք։

Նրանք ասում են՝ թույլ չեն տա, որ «թշնամու» ուժերը վայելեն սերնդեսերունդ տքնաջան աշխատանքով ձեռք բերած իրենց ունեցվածքը։

Գյուղում ներկա թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանները թույլ չեն տալիս բնակիչների այս խմբին՝ ոչնչացնել իրենց գույքն ու հողատարածքը։

 

Նախկինում գյուղացիներին ասվում էր, որ առնվազն մեկ-երկու ամիս ժամանակ ունեն գույքն ու հողատարածքը հանձնելու համար, իսկ այսօր նրանց ասացին, որ ազատելու և հանձնելու ընդամենը մեկ օր ժամանակ ունեն, վերջնաժամկետ, որն ավելի է զայրացրել գյուղացիներին։