Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i221682-Գուրգեն_Արսենյանը_նշանակվեց_Ռուսաստանում_Հայաստանի_դեսպան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2024 08:27 Asia/Tehran
  • Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում։

Նստավայրը լինելու է ՌԴ մայրաքաղաքում՝ Մոսկվայում։

Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու:

Արսենյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր օգոստոսի 6-ին։

Հավելենք, որ մինչ այս ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։