ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
(last modified Sun, 15 Sep 2024 12:29:39 GMT )
Սեպտեմբեր 15, 2024 15:59 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

«Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում  կլինի սեպտեմբերի 16-ին:  Վրաստանի կառավարության աշխատակազմում նրան դիմավորելու արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է , որ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ բանակցություններ կվարի ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով։ Բանակցություններից հետո կողմերը ԶԼՄ-ների համար հայտարարություններով հանդես կգան:

Հիշեցնենք, որ ՀՀ–ից պաշտոնական այցով Վրաստան վերջինը մեկնել է  պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում էր սեպտեմբերի 1–ին։

Այս տարվա մարտի 25–ին էլ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն