ՀՀ ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i223888-ՀՀ_ՊՆ_պատվիրակությունն_աշխատանքային_այցով_մեկնել_է_Վրաստան
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 04, 2024 11:10 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի հետ քննարկվել է պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։

Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Թաթունաշվիլիի հետ։ Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները։

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի Ազգային պաշտպանական ակադեմիա, վարժանքների ու ռազմական կրթության հրամանատարության համազորային և միացյալ վարժանքների ու գնահատման կենտրոններ, ինչպես նաև սերժանտական ակադեմիա, որտեղ ներկայացվել են կրթօջախների և կենտրոնների գործունեությունն ու ծրագրերը։