ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դեսպաններ են նշանակվել Իրանում, Սիրիայում և Թուրքմենստանում։
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Գրիգոր Հակոբյանը, Սիրիայում` Ռուբեն Խարազյանը, իսկ Թուրքմենստանում` Արսեն Ավագյանը։
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գրիգոր Հակոբյանը նշանակվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գրիգոր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասված է հրամանագրում։
Մինչ այս Արսեն Ավագյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր Իրանում։ Ռուբեն Խարազյանն էլ ՀՀ դեսպանն էր Թուրքմենստանում։
Նախագահի ևս մեկ հրամանագրով Սիրիայից հետ է կանչվել դեսպան Տիգրան Գևորգյանը։