Պիստակի այգիներ՝ Հայաստանի հարավում. սյունեցիներին ոգեշնչել է Խաչատուր Գևորգյանի օրինակը
(last modified Fri, 22 Nov 2024 06:33:27 GMT )
Նոյեմբեր 22, 2024 10:03 Asia/Tehran
  • Պիստակի այգիներ՝ Հայաստանի հարավում. սյունեցիներին ոգեշնչել է Խաչատուր Գևորգյանի օրինակը

Գործարար Խաչատուր Գևորգյանի օրինակը Մեղրիի բնակիչներին ոգեշնչել է պիստակի այգիներ հիմնել:

Գևորգյանը մի քանի տարի առաջ Ռուսաստանից վերադարձել է հայրենի Ագարակ և որոշել ներդրումներ կատարել գյուղատնտեսության մեջ։ Պիստակի այգին նա հիմնել է Իրանի սահմանի մոտ՝ գրեթե հինգ հեկտար լքված հողում։ Հինգ տարի առաջ նա դեռ սպասում էր բերքին, հիմա մի քանի տարվա աշխատանքը սկսել է եկամուտ բերել։ Չորորդ տարին է, որ բերք է հավաքում, այս տարի՝ 24 տոննա։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան Հայաստանը ներմուծում է 450-500 տոննա պիստակ, ապա նույնիսկ ներքին շուկայում ծավալվելու և ներմուծմանը փոխարինելու տեղ կա։ Երևանում նրա ապրանքն արդեն գնում են և սուպերմարկետների ցանցերը, և սիրիահայերի փոքր խանութները։

Մեղրիի «համեղ այցեքարտերին»՝ խուրմային, թզին ու նռանը, կամաց-կամաց ավելանում է կիվին, իսկ հիմա՝ պիստակը։ Տեսնելով, որ Խաչատուրի գործը լավ է ընթանում, ծանոթները վարակվեցին նրա օրինակով։ Ճիշտ է, Հայաստանում քչերը գիտեն, թե ինչպես են պիստակ աճեցնում։ Ինքը՝ Խաչատուրը, ժամանակին Իրանից էր մասնագետներ հրավիրում, իսկ հիմա ինքն է փորձով կիսվում հայրենակիցների հետ։

Նրա խոսքով՝ կարևորը ոռոգման հարցը լուծելն է։ Մեղրիում ոռոգման ջրի պակաս չկա, բայց ավելորդ ջուր էլ չկա։ «Իհարկե, պիստակի ծառերը չոր եղանակից չեն վախենում, նույնիսկ առանց ջրելու չեն չորանա, բայց այդ դեպքում նորմալ բերք էլ չեն տա»,-նշում է  նա:

Հիմա պիստակը վաճառվում է երևանի խանութներում՝ իրանական և ամերիկյան պիստակի կողքին (այս երկու երկրները պիստակի խոշորագույն արտադրողներն են աշխարհում)։ Նրանց հետ, Խաչատուրի խոսքով, կարելի է մրցակցել. չնայած արտադրության հսկայական ծավալներին, դրանց գինը որոշակի մակարդակից չի իջնում։

Իրանն աշխարհում պիստակ արտադրող երկրորդ(ԱՄՆ-ից հետո) երկիրն է (մինչև 200 և ավելի հազար տոննա տարեկան), սակայն դրանց գինը մեկ կիլոգրամի դիմաց 8 դոլարից ցած չի իջնում, իսկ մաքսազերծման և Երևան առաքման հետ հասնում է 11-12 դոլարի։

arm.sputniknews