Ե՞րբ Կապանում կբացվի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը. Զախարովայի պատասխանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i226224-Ե_րբ_Կապանում_կբացվի_Ռուսաստանի_գլխավոր_հյուպատոսությունը._Զախարովայի_պատասխանը
Ռուսաստանը էկզադեկվատուրայի համար դիմել է Հայաստանին, բայց հայկական կողմըմինչօրսհամապատասխան նյութեր չի ուղարկել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2024 14:40 Asia/Tehran
  • Ե՞րբ Կապանում կբացվի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը. Զախարովայի պատասխանը

Ռուսաստանը էկզադեկվատուրայի համար դիմել է Հայաստանին, բայց հայկական կողմըմինչօրսհամապատասխան նյութեր չի ուղարկել։

Մոսկվան սպասում է Կապանում գլխավոր հյուպատոսի էկզադեկվատուրայի վերաբերյալ հայկական կողմի պատասխանին, այդ ընթացակարգն անհրաժեշտ է դիվանագիտական հաստատություն բացելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ  Մարիա  Զախարովան։

Նա նշել է, որ հայկական կողմն ավելի վաղ սկզբունքային համաձայնություն է տվել ՌԴգլխավոր հյուպատոսության բացմանը, այնուհետև ռուսական կողմը դիմել է էկզադեկվատուրայի համար ( հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից. խմբ.):

Մոսկվայում սպասում են պատասխանի։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հայկական կողմը մինչ օրս համապատասխան նյութեր չի ուղարկել, ապա Զախարովան հորդորեց հարցը հասցեագրել Երևանին:

Արդեն երկու տարի է` քննարկվում է Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։    ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման համար պատասխանատու առաջատար խումբը 2023 թվականի սեպտեմբերից գտնվում է Կապանում։

arm.sputniknews