ՌԴ–ն հուսով է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցության
https://parstoday.ir/hy/news/armenia-i226234-ՌԴ_ն_հուսով_է_որ_Հայաստանը_կվերադառնա_ՀԱՊԿ_ի_հետ_լիարժեք_համագործակցության
Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 27, 2024 18:33 Asia/Tehran
  • ՌԴ–ն հուսով է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցության

Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը։

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը չի առարկում նիստերում քննարկվող փաստաթղթերի ընդունմանը:

Այս համատեքստում Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը:

«Հայաստանը դե–յուրե շարունակում է լիարժեք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որն այլընտրանք չունեցող մեխանիզմ է Հարավային Կովկասում անվտանգություն, խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Հայաստանը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները», - հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է` Մոսկվան հուսով է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ գործընկերությունը կվերականգնվի ամբողջ ծավալով։

«Մենք հաստատում ենք, որ Երևանի և ՀԱՊԿ-ի ամբողջական համագործակցության դռները բաց են։ Ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կվերսկսեն շահագրգիռ համատեղ աշխատանքը», - նշել է Զախարովան։

arm.sputniknews