Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i22630-Սանկտ_Պետերբուրգում_մեկնարկել_է_Սարգսյան_Պուտին_հանդիպումը
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում` Կոնստանտինյան պալատում, մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2016 12:37 Asia/Tehran
  • Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում` Կոնստանտինյան պալատում, մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 20¬-ին, ավելի ուշ տեղի է ունենալու նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո հանդիպումը անցնելու է եռակողմ ձեւաչափով:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Հանդիպման հիմնական նպատակն է ապահովագրվել մարտական գործողությունների վերսկսումից, թույլ չտալ որ կորեն այն մշակումները, որոնք եղել են Ղարաբաղում բռնության վերսկսման պահին»: Նա նշել ր, որ բանակցությունները բարդ են լինելու:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած քառօրյա պատերազմից հետո Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Վիեննայում մայիսի 16-­ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի նախաձեռնած մասնակցությամբ: