Երեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է
Դեկտեմբեր 04, 2024 12:56 Asia/Tehran
Երեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է, հատուկենտ երթուղիներ են աշխատում, վարորդները երեկ գործադուլ են արել:
Այս պահին մայրաքաղաքի կանգառներում մեծ թվով քաղաքացիներ են, որոնք փորձում են մի կերպ տուն հասնել:
Տաքսի ծառայությունների գները այս պահին նույնպես բարձր են, քաղաքացիների մի մասը չի կարողանում օգտվել:
Նշենք, որ երեկ վաղ առավոտից ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ դուրս չգալով երթուղի: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, արդեն 35 վարորդ ազատվել է աշխատանքից:
Պիտակ