Երեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i226736-Երեւանում_մեկնարկել_է_ՍԾՏՀ_ԽՎ_գլխավոր_վեհաժողովի_աշխատանքը
Դեկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2024 12:44 Asia/Tehran
  • Երեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը

Դեկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 69-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Մշտական հանձնաժողովի 64-րդ նիստը:

Կառույցի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը կգումարվի դեկտեմբերի 11-ին: Քննարկումները կծավալվեն «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում:

news.am